Հարցեր

  1. Ինչպիսի իրադարձություններ եր անդրկովկասի 19 — դարերի սկզբում
  2. Արևելյան հայաստանի միացումը ռուսաստանին 1801թ

Պատասխաններ

  1. 18-րդ դարը սկսվել է 1701 թվականի հունվարի 1-ին և ավարտվել 1800 թվականի դեկտեմբերի 31-ին համաձայն Գրիգորյան օրացույցի։ 18-րդ դարի գլխավոր իրադարձություններն էին Լուսավորությունը և Ֆրանսիական ու Ամերիկյան հեղափոխությունները։ Փիլիսոփայությունը և գիտությունը վերելք ապրեցին։ Փիլիսոփաները երազում էին լուսավոր դարաշրջանի մասին։ Այս երազները իրականություն դարձնելու համար սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը 1789 թվականին, որը վերածվեց Տեռորի ժամանակաշրջանի (1793-1794) Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի օրոք։ Սկզբում Եվրոպայի շատ միապետեր հարում էին Լուսավորության գաղափարներին, սակայն Ֆրանսիայի հեղափոխության հետ մեկտեղ վախենալով կորցնել իրենց իշխանությունը ստիպված էին դաշինքներ կազմել հակահեղափոխության համար։ Օսմանյան կայսրությունում տիրեց աննախադեպ խաղաղություն և տնտեսական վերելք` մասնակցելով ոչ եվրոպական պատերազմներին 1740-ից 1768 թվականներին։ Արդյունքում կայսրությունը չմասնակցեց Եվրոպայի կարևոր Յոթնամյա պատերազմին (1756-1763) և զորքի փորձառության պակասի արդյունքում պարտվեց Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում դարի երկրորդ կեսին։
  2. 19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանում բարձրացել էր կրթության մակարդակը. բացվել էին ծխական դպրոցներ, ուսուցիչները վերապատրաստումն անցնում էին ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Ռուսաստանի և Եվրոպայի ուսումնական կենտրոններում[9]։ Ճեմարան-վարժարաններից էին Աստրախանի Աղաբաբյան, Երևանի Աբովյան, Թիֆլիսի Ներսիսյան, Մոսկվայի Լազարյան, Ղրիմի Խալիբյան կենտրոնները։ Ծխական դպրոցներ կային գրեթե բոլոր քաղաքներում ու խոշոր գյուղերում, առանձնանում էին հատուկ արական հոգևոր (Ախալքալաքի Մեսրոպյան, Ախալցխայի Կարապետյան, Բաքվի Գրիգոր Լուսավորչի, Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցու, Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի, Շուշիի թեմականՄեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու) և իգական (Ալեքսանդրապոլի Արղության, Ախալցխայի Եղիսաբեթյան, Բաքվի Հռիփսիմյան, Գանձակի Հռիփսիմյան, Գավառի Հռիփսիմյան, Երևանի Հռիփսիմյան, Թիֆլիսի ԳայանյանՀովնանյան և Մարիամյան, Նոր Նախիջևանի Կոկոյան և Հռիփսիմյան, Շուշիի Հռիփսիմյան, Վաղարշապատի Հռիփսիմյան) դպրոցները։ Կրթության մակարդակի բարձրացումով պայմանավորված էր նաև հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացումը։ Այդ նպատակով 1869 թվականին Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874 թվականին Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը։ Այսպիսի հասարակական աշխուժությունը վառ արտահայտվեց 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի տարիներին։

Հայաստանն ուշ միջնադարում

Հիմնական հոդված՝ Հայաստանն ուշ միջնադարում

16-րդ դարի սկզբներից Հայկական լեռնաշխարհը հայտնվել էր իսլամադավան երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Տասնամյակներ շարունակ տեղի էին ունենում բազմաթիվ պատերազմներ (1532-15551578-15901603-16181623-1639), որոնց արդյունքում Հայաստանը երկու անգամ (15551639) բաժանվել է նրանց միջև։ Թեև հայ բնակչությունը շարունակում էր ստվար մնալ օսմանահպատակ Արևմտյան Հայաստանում, սակայն քաղաքական տեսանկյունից առավել ակտիվ էր արևելահայությունը. այստեղ շարունակում էին իշխել Սյունիքի և Արցախի մելիքները, ազդեցիկ էին Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսները։ Արևելահայերը սերտ կապեր ունեին նաև վրացական Քարթլիի, ապա՝ Քարթլի-Կախեթի թագավորությունների հետ։

Պարսկա-թուրքական հերթական պատերազմի ժամանակ՝ 1603-1604 թվականներին, պարսից շահ Աբբասը Կարսի, Արարատյան դաշտի և Նախիջևանի հայության մեծ մասին՝ մոտ 300 հազար մարդ, գաղթեցրեց երկրի խորքը։ Հայաստանի քաղաքների և գյուղերի ավերակների վրա պարսից արքունիքը սկսեց բնակեցնել մուսուլմանների՝ թյուրքական և քրդական քոչվոր ցեղերի։ Երևանի կուսակալությունում հայկական բնակավայրերն աստիճանաբար նոսրացան, իսկ Ղարաբաղ-Զանգեզուրում շարունակվեց պայքարը պարսիկների դեմ։ 1677 թվականին հայ ժողովրդի առաջնորդները գաղտնի հավաքվեցին Վաղարշապատում։ Ժողովին որոշվեց սկսել պայքարը հայերի արտաքին ճնշումից ազատագրելու համար։ Կոստանդնուպոլիս մեկնած կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու պատվիրակությունը նրա մահից հետո վերադարձավ, իսկ սյունեցի իշխանազն Իսրայել Օրին ճանապարհորդեց եվրոպական շատ քաղաքներ։ Ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ հզորացող Ռուսական կայսրության վրա։ Հայաստանի ազատագրության համար կազմվել էին տարբեր ծրագրեր (ՊֆալցյանՄոսկովյան)

0 comments on “ՀարցերAdd yours →

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *